«Ռեալին» հետաքրքրում է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Ֆերնանդո Կինտերոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում, հաղորդում է АS-ը։ Արքայական ակումբում հիացած են պորտուգալական «Պորտուի» 25-ամյա ֆուտբոլիստի խաղով։ Կինտերի գործող պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին լավ է ճանաչում Կինտերոյին, քանի որ նախկինում գլխավորել է «Պորտուն»։ «Ռեալում» Կինտերոն կարող է փոխարինել Մատեո Կովաչիչին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.