Դիտարկվում են Վանաձոր–Ալավերդի ճանապարհահատվածի խնդրահարույց մասերի վերանորոգման տարբերակները. Տրանսպորտի նախարարություն

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին տեղի էր ունեցել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հենապատի փլուզում։ Ճանապարհը մասնակի բաց է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար։ Ավտոբուսների եւ բեռնատար տրանսպորտի համար նախատեսված են շրջանցող ուղիներ՝ Դիլիջանով, Սեւանով, Իջեւանով կամ էլ Սպիտակով։ Հաշվի առնելով, որ ճանապարհը անցնող օրերի ընթացքում դեռ չի վերականգնվել, NEWS.am–ի թղթակիցը դիմել է լիազոր գերատեսչությանը ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար։ Անահիտ Առաքելյանը հաղորդել է, որ հարցը ուսումնասիրվում է, եւ ներկայումս քննարկվում է հենապատի վերանորոգման մի քանի նախագծեր. «Պատը շատ հին էր, եւ ինչպես պարզվել է, մի քանի տեղերից վնասված էր։ Այսինքն՝ փլուզված հատվածից բացի կային հատվածներ, որտեղ հնարավոր են փլուզումներ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այնպիսի որոշում կայացնել, որը թույլ կտա ամրացնել ամբողջ պատը եւ ապագայում բացառել իրավիճակի կրկնությունը»,–նշել է Անահիտ Առաքելյանը՝ հավելելով, որ փլուզման պատճատն են դարձել հորդառատ անձրեւները: «Ներկայումս խոսել ամբողջական վերականգնման ժամկետների մասին հնարավոր չէ։ Հենց պարզ լինի, թե վերանորոգման նախագծի ինչ տարբերակ է ընտրվել, ժամկետների հարցը պարզ կլինի»,–նշել է մամուլի խոսնակը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.