Գագիկ Խաչատրյանը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել

Հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկել՝ կապված համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ. դրանում մասնավորաբար արծարծվել էին ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց  անուններ: Նշենք, որ  խոսք էր գնում հսկայական պետական մջոցների գրպանման մասին: Ինչպես պարզ է դառնում, ԱԺ պատգամավորն ԱԱԾ-ին խնդրել է տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունը ստանալուց հետո ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ. Փաստորեն՝ թիրախում կամա-ակամա հայտնվում է Գագիկ Խաչատրյանը: Գագիկ Խաչատրյանն անկախ Հայաստանի այն կերպարներից է, որ ազգաբնակչության մոտ հիմնականում ասոցացվում է գեթ մեկ երևույթի հետ՝ «կոռոիպցիա» կոչվածի: Բնավ չափազանցրած չենք լինի, եթե արձանագրենք, որ ավելի սկանդալային ու կասկածելի չինովնիկ, թերևս, դժվար է այսօր մտաբերել, դժվար է նշմարել ևս նմանատիպ ասենք հինգ հոգու, ում ունեցավածքի, դիզած կարողությունների մասին այս ողջ շրջանում այդքան շատ լեգենդներ ու առասպելներ հյուսված լինեն: Միայն Խաչատրյանի զավակների՝ ԱՄՆ-ում ունեցած անշարժ գույքի մասին  մամուլի աղմկահարույց հրապարակումները բավարար կարելի է համարել՝ Խաչատրյանին ներառելու այն անձանց ցուցակում, որոնց անվան հետ է կապվում ժամանակակից Հայաստանում տեղի ունեցած թալանն ու տարբեր միջոցներով կազմակերպած կապիտալի արտահոսքը: Եվ ահա հիմա ՀՀ-ում ծավալվող հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում, փաստորեն, «Ելք»-ի պատգամավորը դիմել է Վանեցյանին՝ գործին ընթացք տալու խնդրանքով: Կասկած չկա, որ եթե այդ թնջուկը բացահայտվեց, առաջինը Գագիկ Խաչատրյանի «գլուխն է թռնելու», ու այլևս գործ ենք ունենալու ոչ թե ասենք մի քանի միլիոն դոլարի չարաշահումների մասին պատմող ԱԱԾ հաղորդումների հետ, այլ՝ հարյուրավոր միլիոն դոլարների, որոնք զանազան կոռուպցիոն սխեմաների միջոցով երկրից թալանվել ու ուղարկվել են արտասահման՝ հավերժացնելու ինչ-որ մեկի արտոնյալ կարգավիճակը: Թե ինչ ընթացք կստանա Մարուքյանի նամակը, թերևս, առաջիկայում պարզ կդառնա, սակայն  կասկածից վեր է, որ նոր իշխանությունները չեն հանգստանա, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկել այն բոլոր «գայլերին», որոնց պատճառով Հայաստանն այսօր ընկել է այս օրը, իսկ նրանց առաջին շարքերում, ինչպես հայտնի է, ՊԵԿ նախկին ղեկավար ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատյանն է: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.