Ի՞նչ էր ակնարկում Գալուստ Գրիգորիչը. փնտրե՞լ խորքային ենթատեքստ

Մամուլը պայթել է ԱԺ նախկին նախագահ, իր «ֆանտաստիկ» հումորներով հանրահռչակված Գալուստ Սահակյանի՝ News.am-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերից. խոսելով Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին՝ անհիմն համոզմունք էր հայտնել, թե Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը ոչ թե ՀՀԿ-ի խարանն է, այլ ամբողջ ժողովրդինը: «Կուսակցությունն ի՞նչ կապ ունի նման արարքների հետ։ Երբ ես լսեցի, մտածեցի՝ դա նորություն է, որ մարդիկ կարող են զինվորի հասանելիք կերակուրը տանեն՝ ինչ-որ բաների համար օգտագործեն»,-հայտարարել է Սահակյանը՝ համոզմունք հայտնելով՝ Հանրապետականի էպոխան երբեք չի ավարտվի, ինչքան կա հայ ժողովուրդը, այնքան կլինի Հանրապետականը: Գրիգորիչի հայտարարության բարոյական կողմի մասին մամուլում վերլուծությունների, գնահատականների պակաս չի զգացվում, ու, թերևս, սա այն դեպքն է, որ նախևառաջ ամեն մի անհատ  ինքն իր համար պետք է որոշի՝ ինչպես վերաբերվել երևույթին: Հարց է ծագում, սակայն, թե արդյոք Գրիգորիչի՝ համապատասխան հարցազրույցում հնչեցրած մտքերը նրա տխուր հումորների շարքի՞ց են, անհաջող «կրուտիտի» նույնքան անհաջող փո՞րձ, թե՞, այնուամենայնիվ, գործ ունենք ոչ թե Սահակյանի հերթական «դարակազմիկ» ստեղծագործության, այլ իր հիմքում լրջագույն քաղաքական ենթատեքստ ունեցող ու կուլիսային որոշակի պրոցեսների տրամաբանության մեջ տեղավորվող հայտարարության հետ: Խոսքը, մասնավորապես, Սահակյանի այն բազմիմաստ պնդման մասին է, ըստ որի՝ «Հանրապետականի էպոխան երբեք չի ավարտվի, ինչքան կա հայ ժողովուրդը, այնքան կլինի Հանրապետականը». մասնակցելու են հաջորդ ընտրություններին, և էական չէ, թե որքան քվե կստանան։ Շատերը նկատած կլինեն, որ վերջին շրջանում՝ հեղափոխութունից ի վեր, Գրիգորիչի ձայնն առանձնապես չէր լսվում. նա լուռ էր ու մտախոհ: Ի՞նչը կարող էր ստիպել ծեր հանրապետականին, ով յուր անձով մի ողջ էպոխա է խորհրդանշում, հանկարծ  անել հայտարարություններ, որոնց հեղինակը կարծես ոչ թե խայտառակված կուսակցության կարկառուն դեմքերից մեկն է, այլ ասենք աշխարհիկ Չեգեվառան. Գալուստի «դուխը» մի տեսակ  կասկածելի է թվում: Վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀԿ-ի ու նոր իշխանությունների միջև հնարավոր պայմանավորվածությունների առկայության մասին՝ թելադրված ինչպես հեղափոխության, այնպես էլ ՀՀԿ-ի շահերից: Մենք նույնպես հնչեցրել էին կարծիք, որ պայմանավորված մի շարք իրողություններով, բոլորովին չի բացառվում, որ իսկապես նման համաձայնություն լինի՝ դա վկայող հանգամաք համարելով մասնավորաբար Մարուքյանի միառժամանակկատարած հայտարարությունները՝ արտահերթ ընտրություններին առնչվող: Կա՞, արդյոք, կապ Գալուստ Գրիգորիչի ոգևորվածության ու այն իրողությունների միջև, որոնք ստիպում են մտածել բարիկադների հակառակ կողմերում հայտնված քաղաքական ուժերի միջև առկա պայմանավորվածության մասին: Թե՞ Սահակյանին մեծապես ոգևորել է ասենք Արփինե Հովհաննիսյանի ուղերձը՝ եվրոպացիներին, ուր ԱԺ փոխխոսնակը հայտարարել էր, թե ԱԺ նախկին ընտրություններն անց են կացվել եվրոպական չափանիշների համաձայն ու համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափորոշիչներին (ի դեպ՝ այդ ելույթում նույնպես կարելի է գտնել իշխանության ու ընդդիմության միջև առկա հնարավոր պայմանավորվածության մասին վկայող տարրեր): Բոլոր դեպքերում անվիճելի է, որ Գալուստ Գրիգորիչի՝ ստվերից դուրս գալն ու «բեմահարթակ» վերադառնալը որոշակի ազդակ է առ այն, որ ՀՀԿ-ում հուսալքությունն աստիճանաբար հաղթահավում է, ու մեծանում է հույսն այն բանի, որ բոլոր դեպքերում առաջիկա ընտրությունները դառնալու են ոչ թե  ՀՀԿ-ի «կարապի երգն», այլ վերածննդի հիմնը. երբեք ուշ չէ վերածնվել: Այլ հարց՝ լա՞վ է դա, թե՞ վատ Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.