Կոստանյան Գևորգին պատասխանում եմ նույն ոճաբանությամբ...Արմեն Դանիելյան

Ես զուտ, որպես քաղաքացի, այս ինքնասիրահարված տղայի նկատմամբ բացարձակապես հարգանք չունեմ և ոչ միայն ես, շատ-շատերը, բացարձակ անտանելի, ոչ ադեկվատ վարքագծով, նկատելիորեն միջինից ցածր մակարդակի տղայա... Ոչ միայն պաշտոնեական, այլև մարդկային շփման տեսանկյունից լուրջ խնդիրներ ունի: Երբեմն դառնում է այլմոլորակային և իրեն թվում է՝ Աստծու կողմից ուղարկված "բարի" հրեշտակ է... Ես զուտ, որպես քաղաքացի, նրա մեջ պատասխանատվություն չեմ տեսել և այսօր էլ չեմ տեսնում, անկեղծ ասած, եթե գևորգ կոսանյանը, մի քիչ, որ փորձի նմանվել մարդու, ձեռք բերի մարդկային հատկանիշներ, առավել քան համոզված եմ, որ կարող է հավակնել ապագայում, բայց ոչ հիմա, եթե ես այդ համոզմունքը տեսնեմ, ես, միանգամայն անկեղծ եմ ասում, միառժամանակ հետո հասարակությանը կոչ կանեմ, կհորդորեմ, կխնդրեմ, որ երիտասարդ կոստանյանին մենք հանգիստ թողնենք: Սակայն այս կոչս, խնդրանքս և հորդորս ԱԱԾ-ն չի վերաբերվի երբեք... Բայց հիմա ես նրա անուղղելի վարքագծում որևէ էական փոփոխություններ չեմ տեսնում, ավելին՝ նա դառնում է էլ ավելի համառ և ոչ ադեկվատ, ուստի նրա գործունեությունը հասարակության համար էապես անընդունելի է: Ես կարծում եմ, որ նա դեռևս պատրաստ չէ վերափոխելու իր կյանքն ու գործունեությունը և չարիք է հասարակության, այդ թվում նաև ինձ համար...  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.