ՀՀԿ-ն միացավ Նիկոլին

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` վարչապետի առաջարկած օրակարգով»,-հունիսի 22-ին ելույթ ունենալով Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում ու անդրադառնալով Հայաստանյան վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին՝ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել և ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ներկայումս խորհրդարանում ձևավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Բազմիցս է խոսվել Հայաստանում ծավալվող հակակոռուպցիոն միջոցառումների քաղաքական արժեքի կամ քաղաքական ենթատեքստի մասին: Շատերն այն կարծիքին են, որ Փաշինյանի՝ կոռուպցիային ու հովանավորչությանը, թալանին ու ամենաթողությանը պատերազմ հայտարարելը պայմանավորված է ոչ միայն արդարության նկատմամբ դրսևորվող նրա նախանձախնդրությամբ, այլև շատ կոնկրետ քաղաքական իրողություններով կամ հեռուն գնացող նպատակներով, որոնցից ամենակարևորը, թերևս, արտահերթ ընտրություններից առաջ ՀՀԿ-ին իր արժանի տեղը ցուցանելն ու այն լիակատարորեն ու անվերադարձ հիմունքներով զինաթափելն է: Եվ իրոք, հատկապես Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածն ապացուցում է, որ ՀՀԿ-ն քաղաքականապես որևիցե շանս չունի ու չի էլ ունենալու՝ գոնե ինչ-որ կերպ դիմակայելու այն մրցակցությանը, որին շուտով ականատես է դառնալու հասարակությունը՝ ընտրապայքարի տեսքով: Առավելագույնը, որ կարող է այս իրավիճակում ՀՀԿ-ն անել, համաձայնելն է Փաշինյանի  կողմից հաստատված խաղի կանոններին՝գոնե ինչ-որ կերպ ինչ-որ տեսքով պահպանվելու հույսով: Հովհաննիսյանի հայտարարությունը, որն, ըստ էության, միտված է Փաշինյանի քաղաքական հեղինակության բարձրացմանն, ըստ էության, արդյունք է այն ներքին պայմանավորվածության, որ հավանաբար առկա է ՀՀԿ-ի ու հեղափոխական իշխանությունների միջև՝ միտված ներկա քաղաքական կոնյուկտուրայի պայմաներում երկրի կայունության պահպանմանն ու Հայաստանի միջազգային վարկի մեծացմանը: Այս իմաստով պետք է արձանագրել, որ ԱԺ փոխխոսնակի խոսքում նկատվող համապատասխան շեշտադրումները լիովին բխում են վերոհիշյալ տրամաբանությունից: ՀՀԿ-ն, հայտնվելով խայտառակ իրավիճակում, անզոր է կռիվ տալ իր իսկ ծնած իրականության հետ՝ նախընտրելով ամենաօպտիմալ ճանապարհը՝ միացումը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.