«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել

«Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դա­տավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել և «լվա ինքդ» սպասարկում էր իրակա­նացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում: Գուցե ապօրինությունների բացահայտման վա­խը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, և հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողո­ցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաև սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով: «Ճիշտ ժամա­նակն է, որ ստուգումներ իրականացնող­ներն այցելեն նաև էջմիածնի հարկային տեսչություն: Հաստատ հետաքրքիր բացահայտումների պակաս չեն ունենա»,- ասաց Էջմիածնի հարկային տեսչության նախկին աշխատակիցը: Գրիգորյանի ընտանիքն ու մերձավորները տասնյակ տարիներ չեն վճարել նաև կոմունալ վարձերը: «Ջուր, լույս, գազ օգտագործել են ու պարտքը թողել ընկերությունների վրա: Սրանք էլ, որպեսզի այդ պարտքերը մարեն, ծախսը ցրել են բնակիչների վրա: Էս խեղճ մար­դիկ իրենց ճղում էին, թե իրենց ծախսածից կրկնակի ու եռակի ավել են վճարում, բայց ում ինչ ապացուցեին... վզներին էր, պիտի փակվեին: Լույսի մարդիկ «բրոնեժիլետներ» էին դարձել, վիզ դրած՝ պաշտպանում էին սրանց ապօրինությունները»: Էջմիածինցիներն այնքան զայրացած են կատարվածից, որ շատ հնարավոր է՝ սրանց մի մասը նաև լեգենդներ լինեն: Այս քաղաքում, որը ստր­կական հնազանդությամբ տասնամյակներ շարունակ կրել է Մանվել Գրիգորյանի լուծը, մարդիկ ընդվզել են: Նորօրյա սպարտակները Գրիգորյանների մասին այժմ լսել անգամ չեն ուզում և նույնիսկ խոսում են նրանց քաղաքից վտարելու մասին: Ասում են՝ էս սուրբ քաղաքում նրանց նման պիղծ մարդիկ չպետք է ապրեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.