ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին փակ նիստն է ընթանում

Ազգային ժողվում մեկնարկեց Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը։ Խումբը կազմված է այն կուսակցություններից, որոնք ներգրավված են խորհրդարանում, կան նաև քաղհասարակության անդամներ։ ԸՕ քննարկումները 3+3+3 ձևաչափով է ընթանում, քանի որ յուրաքանչյուր կուսակցությունից երեքական ներկայացուցիչ է ներառված խմբում, ինչպես նաև կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչներ։ Քննարկումը դռնփակ ձևաչափով է։ Հիշեցնենք, որ արդեն հայտնել էիք, որ ՀՀ ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից 3+3+3 ձևաչափի անդամներ են՝ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը, «Ելք» խմբակցությունից՝ Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Լուսինե Հովհաննիսյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.