Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Հանրապետության տարածքում՝ հունիսի 21-23-ն առանձին շրջաններում, 24-26-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
http://www.tert.am/files/001/1/1/3/22/AR21.jpg?1529570834384 alt="" width="600" height="407" /> Երևան քաղաքում http://www.tert.am/files/001/1/1/3/22/ARM21.jpg?1529570843711 alt="" width="600" height="155" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.