Ջրից չոր դուրս եկավ

«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարումը՝ հակառակ նրան, որ հունիսի 12-ին հայտարարել էր պաշտոնը լքելու մասին: Ըստ օրաթերթի՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Փաշինյանը մտադիր չէ նախագահի ստորագրմանը ներկայացնել Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը, և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պաշտոնավարելու: Մեր նախորդ հրապարակումներից մեկով անդրադարձել էինք այն հարցին, թե կոնկրետ ինչով կարող էր պայմանավորված լինել նախարարի՝ պաշտոնը լքելու մասին հայտնի հայտարարարությունը՝ թվարկելով այն հնարավոր գործոնները որոնք կարող էին նպաստած լինել Թանդիլյանի կողմից կայացրած այդօրինակ որոշմանը: Եթե խոսակցությունները ճիշտ են, ու իսկապես Փաշինյանը որոշել է ամեն գնով պահել Թանդիլյանին, ապա ամենագլխավոր հարցը, թերևս, դառնում է այն, թե կոնկրետ ինչով կարող դա պայմանավորված լինել: Սեփական տրամադրության տակ գտնվող կադրերի սղության խնդի՞րն է Փաշինյանին ստիպում կառչած մնալ Թանդիլյանից, «ԴԵՄ եմ»-ի մոտալուտ փողոցային ակցիանե՞րը, որոնք կարող են տհաճ հետևանքների հանգեցնել արտահերթ ընտրություններից առաջ, թե՞ «Ելք»-ի խորքում տեղի ուենցող որոշ պրոցեսներ: Պետք է խոստովանել, որ վերոհիշյալ բոլոր տարբերակներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու, քանի որ բոլորն էլ տրամաբանված են: Բոլոր դեպքերում Թանդիլյանից չհրաժարվելու հանգամանքը, պետք է նկատել, Ելք-ի ներսում հզորացնելու է Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանի դիրքերն, ինչը նախընտրական այս անհանգիստ շրջանում կարևոր դիվիդենտ կարող է դառնալ Մարուքյանի ձեռքին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Թանդիլյանի՝ կառավարության կազմում մնալը որքանով կնպաստի «պարտադիրի» չեղարկմանը, ապա այս հարցում դժվար է լավատես լինել, քանի որ պետք չէ մոռանալ, որ Հայաստանը շատ իմաստներով մեծ կախվածության մեջ է գտնվում դրսից, ուր, ինչպես հայտնի է, էապես շահագրգռված են «պարտադիր»-ի բաղադրիչի ներմուծմամբ՝ Հայաստանի նկատմամբ ֆինասնական լծակների մեծացման իմաստով՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով են Հայաստանի ներսոււմ կողմ կամ դեմ դրան, և կամ ովքեր են դեմ ու ովքեր են կողմ հանդես գալիս: Բոլոր դեպքերում պետք է արձանագել, որ Թանդիլյանին կարծես հաջողվում է «մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել», քանի որ  մի կողմից հրաժարականի մասին իր հայտնի հայտարարությամբ նա կարողացավ լուծել իմիջային խնդիրը՝ հնարավորինս անվնաս դուրս գալով նուրբ իրավիճակից, մյուս կողմից, փաստորեն, պահպանում է  նախարարի իր աթոռը՝ դրա քաղաքական ու անձնական  պատասխանատվությունը դնելով  անմիջականորեն Փաշինյանի ուսերին: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.