Պաշտոնական. «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը լքում է ակումբը

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը հայտարարել է ակումբը լքելու մասին. «Կարող եմ վստահ ասել, որ հունիսին, երբ լրանա պայմանագիրս, կլքեմ «Արսենալը»: Ղեկավարության ու հատկապես գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ բանակցություններից հետո ինձ այլ ելք չէր մնում»,- գրել է անգլիացին «Instagram»-ի իր էջում: Հիշեցնենք, որ Ուիլշերը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 17 մրցաշրջան: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Վեսթ Հեմը» և «Էվերթոնը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.