Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով առաջին 100-յակի մեջ էլ չի գտնվի. Արթուր Գևորգյան

Հիմա թույլտվություն ունեին բռնելու, բռնել են, բայց այն ժամանակ չեն ունեցել, չեն բռնել, ինֆորմացիա այն ժամանակ էլ են ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով հեռացել էր ՀՀԿ խմբակցությունից: «Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի գտնվի»,-ասաց նա: Արթուր  Գևորգյանը հիշեցրեց, որ այլ բացահայտումներ ևս եղել են, բայց այդքան աղմուկ չի  բարձրացել: Անդրադառնալով հարցին՝ արդյոք իր հորեղբայրը՝ Ռուբեն Գևորգյանը, ով ևս ազատամարտիների միութուն է  ղեկավարում, որևէ  կոռուպցիոն գործընթացների մեջ ներառված չէ, այդ օրերին իրենց միությունն էլ սամանին է եղել՝ Արթուր Գևորգյանն ասաց, որ կոռեկտ չէ նման հարցեր տալը, քանի որ հայրենիքի համար իրենց ընտանիքը զոհ է տվել, ինքը հայր է կորցրել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.