Ո՞վ է ասում, որ ես եմ եղել, ես կողմ եմ քվեարկել. Ս. Ալեքսանյանը՝ Մ. Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին (տեսանյութ)

Ով է ասում, որ ես եմ եղել, ես ասացի, որ կողմ եմ, հիմա ինչ մուտիլովկեք են: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝անդրադառնալով լուրերին, թե ինքն է դեմ քվեարկել Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցում: «Ո՞վ է ասում, որ նման տեղեկություն կա, չէ, ես չեմ»,- շեշտեց Ալեքսանյանը: Ավելին՝ նա կարծում է, որ դեմ քվեարկողները շատ վատ բան են արել: Ինչ վերաբերում է հարցին՝ պատրաստվում է այցելել Մանվել Գրիգորյանին, Ալեքսանյանը նշեց. «Մանվել Գրիգորյանին խի՞ պետք այցելեմ, մթամ էս 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա այցելեմ»: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը կալնավորվել է։ Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկեց նրան անձեռնմխելիությունից
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.