Մանվել Գրիգորյանի սանիկը վիրավորեց լրագրողին (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, կալանավորված Մանվել Գրիգորյանի սանիկն այսօր ԱԺ-ում վիրավորել է Irakanum.am եւ Armday.am լրատվական կայքերի ներկայացուցիչ Փայլակ Ֆահրադյանին: Լրագրողը պատգամավորից նախ հետաքրքվել է, թե՞ կան տեղեկություններ, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, որի ընթացքում երեք պատգամավոր դեմ էր արտահայտվել Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ կալանավորելու որոշմանը, արդյո՞ք դեմ քվեարկածներից մեկն ինքն է: Կարապետյանը պատասխանել է, որ երեկ արդեն մի քանի լրատվամիջոցի տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանում տվել է: Լրագրողի հաջորդ հարցին, թե սպասելի էր Ձեզ համար, որ Ձեր քավորը «տուշոնկա» կգողանար, Կարապետյանը հարցով է պատասխանել, թե սպասելի էր արդյո՞ք լրագրողի համար: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանը եղել է Անդրանիկ Կարապետյանի հարսանիքի քավորը, եւ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք վերջինս օգտվել է այդ բարիքներից, մասնավորապես «տուշոնկայից»: Այս հարցադրումը Անդրանիկ Կարապետյանին դուր չի եկել, ով սկսել է վիրավորել լրագրողին: «Այ տուշոնկա»,- ասել է նա լրագրողին: Լրագրողն էլ ի պատասխան նրան է անվանել նույն կերպ: Ավելի ուշ խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Կարապետյանը հայտարարեց, որ լրագրողի հարցը դիտարկել է որպես անձնական վիրավորանք եւ դրա համար է նման կերպ արձագանքել: Նա ներողություն խնդրեց Փայլակ Ֆահրադյանից: Ներկայացնում ենք ամբողջական տեսանյութը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.