Mercedes-ը ցուցադրել է առաջին էլեկտրաքրոսովերի նոր լուսանկարները

Մեքենաշինական Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է նորագույն մոդելի՝ EQC առաջին էլեկտրաքրոսովերի լուսանկարները: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Իսպանիայի շոգ եղանակային պայմաններում փորձարկում անցնող մեքենան պատկերված է քողարկման ներքո: Էլեկտրական քրոսովերը փորձարկվում է ըստ Ցելսիուսի +50 աստիճանի պայմաններում: Ինժեներները ցանկանում են ստուգել, թե այդ պայմաններում ինչպես կաշխատեն մարտկոցները, ինչպես նաև՝ թե որքան արդյունավետ կլինեն հովացման և կլիմատ-կոնտրոլ համակարգերը էքստրեմալ պայմաններում: Մինչ այս գերմանական մեքենաշինական հսկան նորագույն մոդելի փորձարկումներն անցկացրել էր Շվեդիայի հյուսիսում՝ ըստ Ցելսիուսի - 35 ցրտի պայմաններում: Ընդհանուր առմամբ, ընկերությունը EQC-ի շուրջ 200 նախատիպ է կառուցել: Շվեդիայից և Իսպանիայից բացի, մեքենաները փորձարկումներ են անցնում նաև Գերմանիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Դուբայում, Հարավային Աֆրիկայում, Չինաստանում և ԱՄՆ-ում: Էլեկտրաքրոսովերների շարքի առաջին մոդելը սերիական արտադրության կհանձնվի 2019 թվականին: Նշվում է, որ նախնական պատվերներն արդեն ընդունվում են Նորվեգիայից: http://www.tert.am/files/001/1/1/3/21/7f58e25bed008253b7f7ec929bd6e1e972378d01.jpg?1529430285058 alt="" width="600" height="420" /> http://www.tert.am/files/001/1/1/3/21/31eb3a7c9a98c25a2b94bb82d2353d625db95384.jpg?1529430294186 alt="" width="600" height="420" /> http://www.tert.am/files/001/1/1/3/21/73875a28eac880360f08586ea53649c552c5ef20.jpg?1529430302674 alt="" width="600" height="420" /> http://www.tert.am/files/001/1/1/3/21/8178984aaf25e4d4637df1630a20b63d1efe7120.jpg?1529430312483 alt="" width="600" height="420" /> http://www.tert.am/files/001/1/1/3/21/ab3ae9cc79f703413166aa5075d8809ce2f2819a.jpg?1529430321259 alt="" width="600" height="420" /> http://www.tert.am/files/001/1/1/3/21/c367fa20d95534c0ea18d35c3b38ac04a7cb0a5e.jpg?1529430332195 alt="" width="600" height="420" />  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.