Բաժին : Սպորտ/Life
Գրիզմանը տուգանք չի վճարի «Բարսելոնային»
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա», տուգանք չի վճարի կատալոնական ակումբին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բարսելոնա» չտեղափոխվելու դեպքում պետք է 20 միլիոն եվրո վճարի։
«Բարսելոնայի» ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկատվությունը։
Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնական կայքում հայտնել է Գրիզմանի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Այն նախատեսված է մինչեւ 2023 թվականը: