Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությանը (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: Ընկերությունը համագործակցում է նաև ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ: Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաև ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական և հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր: Արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Տեղեկացվել է, որ ընկերությունում ներդրվել են կրթական ծրագրերի 70-ից ավելի նոր գործիքներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1,5 մլն դոլար:  Վարչապետը զրուցել է ուսանողների և ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը: Այնուհետև վարչապետին են ներկայացվել ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացման, այս բնագավառի հետագա զարգացման բարձրակարգ մասնագետների պատրաստման, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման հնարավորություններն ու միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները: Գործադիրի ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի զարգացումը և ընդգծել, որ այն գտնվում է ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ «ճանապարհային քարտեզ», հստակ նշելով պետության և մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.