Նախարարը մարզպետներին հանձնարարել է հետևողական լինել համայնքների կողմից գույքի կառավարման օրինականության նկատմամբ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քննարկվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայության, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել համայնքային գույքի (հող և անշարժ գույք) կառավարման տարեկան ծրագրերի ընդհանուր էլ. հարթակ ձևավորելու և մարզային բիզնես ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին։ Խորհրդակցության ավարտին նախարարի կողմից մարզպետներին հանձնարարական է տրվել` հետևողական լինել համայնքների կողմից գույքի կառավարման օրինականության նկատմամբ, գործադրել վարչարարության ողջ գործիքակազմը գույքահարկի հավաքագրումների ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև սեղմ ժամկետներում մշակել մարզային զարգացման առնվազն տաս բիզնես ծրագիր և ներկայացնել նախարարություն։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.