Հայաստանում բաձրացած ալիքը կհասնի՞ Ադրբեջան

Հայաստանում ընթացող աղմկահարույց բացահայտումների ֆոնին, երբ երկրում ընթանում են լայնամասշտաբ հակակոռուպցիոն միջոցառումներ, բավական անհանգիստ իրավիճակ է ստեղծվել մասնավորաբար Իլյամ Ալիևի շուրջ. նրա ու նրա ընտաիքի անդամների անունները կրկին անգամ սկսել են արծարծվել աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների հետ կապված: Մասնավորապես՝ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արևմտյան Organized Crime and Corruption Reporting Project-ի ուսումնասիրության  տվյալներով՝ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար: OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը: Չնայած Ալիևի շուրջ բաձրացած այսօրինակ աղմուկը բնավ եզակիներից չէ, ու ժամանակ առ ժամանակ  արևմտյան ԶԼՄ-ներում  կարերլի է հանդիպել ադրբեջանական վերնախավի կոռումպացվածության մասին փաստող հոդվածներ ու բացահայտումների մասին հաղորդումներ, սակայն այժմյան բացահայտման ամենահետաքրական կողմն այն է, որ դա տեղի է ունենում հայաստանյան իրադարձությունների ֆոնին, երբ հեղափոխական իշխանությունները ջրի երես են դուրս բերում նախորդ իշխանությունների օրոք երկրում գործված բազմաթիվ կոռուպցիոն հանցագործություններում թաթախված անձանց, ենթարկում պատասխանատվության: Կարո՞ղ է,  արդյոք, տարածաշրջանում բաձրացած այս հակակոռուպցիոն ալիքը մեկ ընդհանուր աղբյուր ունենալ, արդյոք հիմնավո՞ր է Հաաստաում տեղի ուենցող հակակոռուպցիոն աննախադեպ միջոցառումների հետևում Արևմուտքի ձեռագիրը նշմարելը, և կամ կարելի՞ է, արդյոք, Ալիևի մութ գործերի վերաբերյալ արված բացահայտումները համարել հայաստանյան իրադարձություների յուրատեսակ արձագանք կամ սպառնալից ակնարկ՝ Ալիևին, թե՞ սրանք միմյանց հետ բոլորվին կապ չունեցող լոկալ իրադարձություններ են, որոնց միջև պատահաբար առկա է ժամանակային համընկնում: Բոլոր դեպքերում մեկ բան անվիճելի է. արևմտյան կառույցների կողից Ալիևի կեղտոտ գործերի քողազերծումը մշտապես հանդիսացել է էական լծակ՝ նույն Արևմուտքի ձեռքին՝ Ադրբեջանի ղեկավարությանը համապատասխան ուղղությամբ ուղղորդելու, նրան ինչ-որ բաներ հասկացնելու համար: Նույնիսկ չի բացառվում, որ Ալիևի դեմ այս քայլն ունենա նաև աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ցանկացած պարագայում մեկ բան հստակ է՝ որքան կոռումպացված է այս կամ այն իշխանությունն, այնքան մեծ է դրա կախվածությունը դրսի ուժերից: Հնարավոր է՝ Արևմուտքը ցանկանում է իր այս քայլով հիշեցնել, թե ում բարեհաճությունից է իրականում կախված ինքն՝ Իլհամ Ալիևը՝ հակառակ հայաստանյան իշխանությունների, որոնց  լեգիտիմության չափաբաժինը թույլ է տալիս շատ ավելի վստահ զգալ սեփական գործություններում, լինել առավելագույնս ինքնիշխան: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.