Գագիկ Ծառուկյանը դիմել է Կառավարությանը որդուն տարկետման ցուցակից հանելու համար

Գագիկ Ծառուկյանին այսօր ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է Կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ: Նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.