fbpx
/// Երևան-Սևան ճանապարհին Volkswagen-ի հետ բախումից հետո ГАЗел-ը կողաշրջվել է, վիրավորների թվում կան երեխաներ. Shamshyan.com

Երևան-Սևան ճանապարհին Volkswagen-ի հետ բախումից հետո ГАЗел-ը կողաշրջվել է, վիրավորների թվում կան երեխաներ. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևեր արձանի հարևանությամբ, բախվել են թիվ 50 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 14 33ԼԼ համարանիշի և Volkswagen Polo մակնիշի 311 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնից 2-ը անչափահաս երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն:

Դեպքի վար է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-19T11:35:40+00:00 Հունիսի 19 11:35|Պատահարներ|0 Comments
//
//