911 զանգելու դեպքում iPhone-ը գտնվելու վայրի կոորդինատները կփոխանցի փրկության ծառայությանը

911 զանգելու դեպքում iPhone-ի նոր ծրագրային ապահովման տարբերակում օգտատերերի գտնվելու վայրի կոորդինատները ավտոմատ կերպով կփոխանցվեն փրկության ծառայությանը: Փրկության ծառայություն զանգերի մեծ մասն իրականացվում է բջջայիններից, որոնց կոորդինատները շատ ավելի դժվար է որոշել, քան ստացիոնար հեռախոսներինը, ինչը ուշացնում է առաջին օգնության տրամադրումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով The Wall Street Journal- ին: RapidSOS ստարտափը, որի առաջխաղացմամբ զբաղվում են ԱՄՆ-ի կապերի դաշնային հանձնաժողովի ղեկավարության երեք նախկին ղեկավարները, ստեղծել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս  համացանցին միացված սմարթֆոնից կամ այլ սարքից օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկությունը միանգամից փոխանցել փրկության ծառայության զանգերրի կենտրոն: RapidSOS տեխնոլոգիան ОС iOs 12-ի մի մասը կլինի, որն այս տարի ավելի ուշ հասանելի կլինի օգտատերերի համար, հաղորդել են Apple-ում
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.