«Միլանի» հարձակվողը հեռացվել է Խորվաթիայի հավաքականից

Խորվաթիայի հավաքականի և իտալական «Միլանի» հարձակվող Նիկոլա Կալինիչը հեռացվել է հավաքականից, նման որոշում է կայացրել գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։ Ֆուտբոլիստն ԱԱ-2018-ի խմբային փուլի Նիգերիայի հետ խաղում հրաժարվել է փոխարինման դուրս գալ։ Հիշեցնենք, որ այդ խաղում խորվաթները հաղթեցին 2։0 հաշվով։ «Նիգերիայի հետ հանդիպման ժամանակ Կալինիչը մարզվում էր և պետք է փոխարինման դուրս գար երկրորդ կեսում։ Սակայն նա հրաժարվեց ասելով, որ մեջքի հետ խնդիրներ ունի։ Նույնը տեղի ունեցավ նաև Բրազիլիայի հետ ընկերական հանդիպումից մեկ օր առաջ (մարզման ժամանակ)։ Ինձ պետք են խաղացողներ, որոնք պատրաստ են խաղալ, այդ պատճառով էլ նման որոշում եմ կայացրել»,- Դալիչի խոսքն է փոխանցում Goal.com-ը։ ԱԱ-2018-ի D խմբում ընդգրկված Խորվաթիայի հավաքականը հունիսի 21-ին կհանդիպի Բրազիլիային, իսկ հունիսի 26-ին՝ Իսլանդիային։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.