Ինքնալիկվիդացիա. Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց ՀՀԿ-ին

Այն, ինչ այժմ տեղի է ունենում գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջը, կարող է աղետ դառնալ ոչ միայն անձամբ իր՝ գեներալի գլխին, այլև անբուժելի գլխացավանք՝ հենց ՀՀԿ-ի համար. արտահերթ ընտրություններից կարճ ժամանակ առաջ նման հասարակական ռեզոնանս ունեցող կոռուպցիոն դրսևորման հանրահռչակումը, որն, ըստ էության, միակը չի լինելու, ի զորու է վերջնականապես ու անդառնալիորեն կործանել Հանրապետականի՝ որպես քաղաքական ուժի քաղաքական ապագան, կործանել այնպես, որ դրանից մոխիրներ էլ չմնան: Ինչպես հայտնի է, մի շարք ՀՀԿ-ականներ՝ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը ու նունիսկ ինքը՝ Շուշան Պետրոսյանը, տեղեկանալով կատարվածի մասին, շտապել են դատապարտողական հայտարարություններով հանդես գալ՝ վստահեցնլով, որ անկախ Գրիգորյանի՝ ՀՀԿ խմբակցույան անդամ լինել-չլինելու հանգամանքից, իրենք չեն կարող որևիցե արդրացում գտնել կատարվածին, եթե, իհարկե, ապացուցվի Գրիգորյանի մեղքը: Սրան զուգահեռ Հանրապետականն է հանդես եկել հայտարարությամբ, որում իր վրդովմունքն է արտահայտել՝ տեղի ունեցածի հետ կապված՝ համարելով այդ ամենն անթույլատրերի՝ միևնույն ժամանակ, սակայն, կարևորելով անմեղության կանխավարկածը: Խոշոր հաշվով միամտություն կլիներ ակնկալել ՀՀԿ-ից  մեկ այլ արձագանք, քանի որ  սա մի իրավիճակ է, որի հետ ցանկացած նույնականացվող ուժ կամ անհատ անմիջապես հայտնվելու է հասարակության թշնամու կարգավիճակում: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականների հայտարարություններն բխում են ինքնապահպանման բնազդից, և այստեղ որոշել են իրավիճակից դուրս գալ մինիմալ կորուստներով՝ անարգանքի սյունին գամելով նրան, ով իբր միանգամայն ինքնակամորեն՝ բոլորից թաքուն, կերել է բանակի համար նախատեսված «կանսեռվաներն» ու դրանցով ձեռքի հետ կերակրել նաև սեփական գազաններին: Սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է ՀՀԿ-ի այսօրինակ կեցվածքն իսկապես ծառայել իր բուն նպատակին այն պարագայում, երբ այդ ամենը տեղի է ունեցել հենց նրանց իշխանության օրոք: Եվ կամ ինչպե՞ս են պլանավորում «ջրից չոր դուրս գալ», երբ նույն Փաշինյանն, ով, ինչպես հայտնի է, ՀՀԿ քաղաքական ախոյանն է, հայտարարել է, որ մտադիր է գնալ մինչև վերջ, ու կոռուպցիոն պատմությունների հետ դույզն ինչ կապ ունեցողներն՝ անկախ հասարակական դիրքից, ենթարկվելու են լիարժեք պատասխանատվության: Սա ոչ այլ ինչ է, քան առաջին հերթին քաղաքական պառնալիք՝ ՀՀԿ-ականներին ու նրանց հովանու ներքո հանդես եկողներին, որի քաղաքական արժեքը մի ողջ միլիոն արժե, որի կապիտալիզացիան այնքան էլ դժվար չի լինելու իրականացնել: Ինչ խոսք՝ կատարվող աղմկահարույց բացահայտումների նպատակը հեղափոխական իշխանությունների համար ոչ միայն երկրում արդարության մթնոլորտի հաստատումն է, այլև դրան միտված գործողությունների միջոցով հասարակությանը սեփական ազնվությունն ու նպատակասլացությունն ապացուցելը՝ մի բան, որն, անկասկած, պսակվելու է հաջողությամ՝ դրական ընկալման արժանանալով հասարակության կողմից: Իսկ ի՞նչ կարող են իրենց համար իսկական խայտառակության վերածված այս ամենին հակադրել հանրապետականները: Ակնհայտորեն՝ ոչինչ՝ բացի, թերևս, տեսախցիկների առաջ  ինքնախարազանվելուց, ինչն ակնհայտորեն ի զորու չի լինելու լցնել վակուումն ու ի վերջո հանգեցնելու է ինքնալիկվիդացման: Մանվելների պակաս ՀՀԿ-ում չկա: Մեկն՝ ավել, մյուսը՝ պակաս: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.