Զինված ուժերում նոր նշանակումներ են տեղի ունեցել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ այսօր Զինված ուժերում մի շարք նշանակումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, Օնիկ Գասպարյանը և Ստեփան Գալստյանը նշանակվել են ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ: http://www.tert.am/files/001/1/1/3/20/13354_Onik_Gasparyan_M.jpg?1529338109085 alt="" width="600" height="341" /> http://www.tert.am/files/001/1/1/3/20/20-3-1-1.jpg?1529338117051 alt="" width="600" height="647" /> Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ Տիրան Խաչատրյանը՝ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ: http://www.tert.am/files/001/1/1/3/20/124.thumb.jpg?1529338142316 alt="" width="600" height="397" /> http://www.tert.am/files/001/1/1/3/20/49-4-1-1.jpg?1529338178556 alt="" width="600" height="459" /> Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Մելքումյանն ազատվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Ժիրայր Պողոսյանը: http://www.tert.am/files/001/1/1/3/20/05-1-1-1.jpg?1529338242147 alt="" width="600" height="470" /> Անդրանիկ Փիլոյանին էլ նախագահը նշանակել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.