ԱԱԾ հաջորդ տեսանյութը կլինի «Երևան» հիմնադրամի մասին. ԱԱԾ տնօրեն

Ունեինք ինֆորմացիա, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ու քաղաքացի Արթուր Ասատրյանի միջև լարված իրավիճակ է, երկուսի մոտ էլ զենք կար, և այդ զենքը մի օր կրակելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրանց ձերբակալությանը և հիշեցնելով, թե որքան ապօրինի զենք-զինամթերք էր հայտնաբերվել երկու անձանց մոտ: Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Երկրապահ կամավորական միությունը Պաշտպանության նախարարությունից պարբերաբար ստացել է սնունդ, և հնարավոր է՝ հայտնաբերվածը հենց այդ սնունդն է, ԱԱԾ պետը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: «Մենք կարող ենք փաստել, որ կան նամակներ դպրոցականներից, անհատներից քաղաքացիներից, դա քառօրյա պատերազմից մնացած սնունդն է»,-շեշտեց նա: Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ արդեն իրենց են դիմել Մանվել Գրիգորյանի առանձնատանն առկա զինվորական մեքենաները նվիրաբերողները: Նա հավելեց, որ չի կարծում, թե ԵԿՄ-ն Հայաստանի համար վտանգ է: Արթուր Վանեցյանը նկատեց, որ հաճելիորեն զարմացած էր, երբ տեսավ, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ի աջակցություն ԱԱԾ-ի ակցիա էր իրականացրել, երբ ԵԿՄ-անդամները բողոքում էին: Արթուր Վանեցյանը խոսեց նաև «Երևան» հիմնադրամի մասին՝ ասելով, որ իրենց հաջորդ հաղորդագրությունը, տեսանյութը կլինի հիմնադրամի մասին։ Ինչ վերաբերում է հիմնադրամի տնօրենի խափանման միջոցի փոփոխությանը , ապա նա նշեց, որ դատական գործընթացներին առհասարակ չեն միջամտում: «Իմ կարծիքով, բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց, դատարանն է բարձրագույն մարմինը, բայց դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում կատարված աշխատանքները և հայտնաբերված խախտումները մոռացվեցին։ Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ, և առաջիկայում դուք կտեսնեք»,-եզրափակեց Արթուր Վանեցյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.