Վանում երեք օրում երկու երկրաշարժ է գրանցվել

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգում այս գիշեր 3․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է թուրքական demokrathaber.org կայքը։ Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի համանուն կենտրոն Վան քաղաքում։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Աղբյուրը նշում է, որ օրեր առաջ Վանում գրանցվել էր ևս մի՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Բացի այդ՝ Թուրքիայի արևելքում ստորգետնյա ցնցումները Վանով չեն սահմանափակվել։ Նախօրեին 3․7 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի երկրաշարժ էր գրանցվել Մալաթիա նահանգում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հեքիմհան շրջանում, օջախը՝ 11 կմ խորության վրա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.