«Ես այլևս չեմ կարող աշխատել այդ կնոջ հետ». Գերմանիայի ՆԳ նախարարը՝ Մերկելի մասին

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ «այլևս չի կարող աշխատել այդ կնոջ հետ»՝ նկատի ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, և պատրաստ է վերջնագիր ներկայացնել միգրացիոն հարցի վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն: Գերմանիայի կառավարության ներսում կոնֆլիկտը սպառնում է կառավարական կոալիցիայի փլուզմամբ: Մերկելն առանց այդ էլ ստիպված է եղել լուրջ փոխզիջումների գնալ կառավարություն ձևավորելու համար: Նոր ճգնաժամը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների, որում կանցլերի հաղթանակը երաշխավորված չէ: Այդ հայտարարությունը նախարարն արել է իր կողմից մշակվող միգրացիոն խնդրի հաղթահարման վերաբերյալ ռազմավարության քննարկման տապալումից հետո: Die Welt-ը նշում է, որ քաղաքական գործիչն այդ կտրուկ հայտարարությունն արել է դեռ հունիսի 14-ին՝ քննարկման տապալումից 2 օր անց։ Հաղորդվում է, որ Մերկելը խնդրել է սպասել մինչև հունիսի 28-ը, երբ պետք է կայանա Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նա խոստացել է տվյալ հարցի վերաբերյալ համաեվրոպական համաձայնության հասնել: Միևնույն ժամանակ, մինչ այժմ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ դրույթների շուրջ չի հաջողվում համաձայնության հասնել, քանի որ ծրագիրը դեռ չի հրապարակվել: Գլխավոր խնդիրն այն է, որ պատգամավորները պահանջում են անհապաղ անցնել նոր կանոնների կիրառման՝ շրջանցելով ԵՄ այլ երկրների հետ նոր մոտեցման քննարկումը: Մերկելը շարունակում է պնդել այդ հարցում միակողմանի որոշումների անթույլատրելիության մասին, քանի որ Գերմանիայի ազգային օրենսդրությունը չպետք է հակասի ԵՄ այլ անդամ երկրների հետ ձեռքբերված համաձայնություններին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.