Քիմ և Քորթնի Քարդաշյանները նշել են Հայրերի օրը՝ հրապարակելով հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի լուսանկարները

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները Հայրերի օրվա կապակցությամբ սոցցանցերում հրապարակել են հանգուցյալ հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի լուսանկարները՝ ևս մեկ անգամ պատմելով, թե որքան են սիրում ու կարոտում նրան: «Շնորհավոր աշխարհի լավագույն հայրիկի տոնը: Հայրի՛կ, ես քեզ շատ եմ կարոտում»,-գրել է 37-ամյա Քիմը՝ հրապարակելով տասնամյակների պատմություն ունեցող մի լուսանկար: Մինչդեռ նրա ավագ քույրը՝ Քորթնին, ևս մանկության ժամանակ արված լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընտանիքում ծնված Ռոբերտ Քարդաշյանը Միացյալ Նահանգներում հայտնի փաստաբան էր, որը լայն ճանաչում էր ստացել Օ. Ջեյ Սիմփսոնի դատավարությունից հետո: 1978-1991թթ. նա ամուսնացած է եղել Քրիս Ջեների հետ, այդ ամուսնությունից ծնվել են Քորթնի, Քիմ, Քլոե և Ռոբերտ Քարդաշյանները: Նշվում է, որ փաստաբանը մահացել է 2003թ.՝ քաղցկեղից:   Sweet: Kim also posted a touching Father's Day tribute to her late father, Robert Kardashian, on Sunday Missed: Kourtney Kardashian shared a moving Father's Day tribute to her deceased dad on Sunday Memories: Robert, who passed away in 2003 shortly after being diagnosed with esophageal cancer, could be seen smiling in the image Rise: Robert was a lawyer and businessman who gained national recognition as O. J. Simpson's defense attorney during his murder trial
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.