Զինվորի հացը գողանալու երևույթը խայտառակություն է, բայց անմեղության կանխավարկածը չպետք է խախտել. Է. Շարմազանով

Եթե պարզվի, որ ԱԱԾ-ի հրապարակածը իրականություն է, սրան արդարացում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտումներին` գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված: «Մեր կուսակցությունը հստակ նշում է` ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առաջ երկակի ստանդարտներ չպետք է լինեն: Ես նախ և առաջ կրում եմ պատասխանատվություն իմ կուսակցության, բայց և մասնավորապես իմ արարքների համար, իմ ճակատը բաց է, բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող պատժվեն»,-շեշտեց Էդուարդ Շարմազանովը: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պետք է սպասել ԱԱԾ բացահայտումներին, թե արարքը կոնկրետ ում կողմից է արվել: «Արարքը կատարվել է, արդեն դատապարտել է, խայտառակություն է, ում կողմից է կատարվել՝ թող ԱԱԾ-ն պարզի: Երևույթն անթույլատրելի է, ի՞նչ գործ ուներ տուշոնկեն, զինվորի հացը, մնացածը այնտեղ»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովը հորդորեց անմեղության կանխավարկածը չխախտել: Անդրադառնալով հարցին զինվորի հաց գողացողը ազգի հերո՞ս է, թե՞ ազգի տականք, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ազգի տականք, բայց քանի դեռ չկա դատարանի վճիռ չեն կարող ասել, թե ով է մեղավոր: Անդրադառնալով հարցին՝ Մանվել Գրիգորյանին խմբակցությունից կհեռացնե՞ն, թե ոչ՝ Էդուարդ Շարմազանովը կրկին ասաց, որ պետք է տեսնել՝ դատական գործընթացն ինչպես է ընթանում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.