Երբեք մի ասա «երբեք». Քիմ Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահ դառնալու հավանականությունը (տեսանյութ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում  չի բացառել, որ ինչ-որ օր կարող է Սպիտակ տանը հայտնվել՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում: «Երբեք մի ասա «երբեք»»,-պատասխանել է 37-ամյա հայուհին լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ինքը մի օր կորոշի պայքարել նախագահի պաշտոնի համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախագահը մանրամասնել էր որ ինքն ու ամերիկահայ գեղեցկուհին քննարկել են բանտային նոր բարեփոխման հարցը: Այս հանդիպման ժամանակ  հեռուստաաստղը խնդրել էր ներում շնորհել ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին: Նշվում է, որ նախագահն ընդառաջել է  Քարդաշյանին ու համապատասխան որոշում կայացրել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.