Մեսսի. Պետք է մտածել դրական պահերի մասին և փորձել հաղթել Խորվաթիային

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել, որ իր թիմը պետք է հանգիստ վերաբերվի ԱԱ-2018-ի խմբային փուլի` Իսլանդիայի հետ անցկացրած խաղի արդյունքին (1:1). «Մենք պետք է շարժվենք առաջ: Պետք է հանգիստ լինենք, կենտրոնանանք նրա վրա, ինչ կկատարվի: Պետք է մտածենք դրական պահերի մասին և փորձենք հաղթել Խորվաթիային` ցանկացած պարագայում»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում «RT»-ն: Արգենտինայի հավաքականը Խորվաթիայի հետ կմրցի հունիսի 21-ին Նիժնի Նովգորոդում: Աշխարհի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 ստադիոններում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.