ՀՈւՆԻՍԻ 16-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ երկար ժամանակով բաց թողնել, անգամ եթե դուք խիստ զգաք դրա կարիքը: ՑԼԵՐ Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի դիմել պատասխանատու ինչ-որ քայլի, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Այսօր դուք կհասկանաք, որ մի ամբողջություն եք կազմում ձեր սիրելիի հետ, որը հնարավոր չէ մասնատել, անգամ եթե շատ մեծ ցանկություն լինի: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Այսօր դուք երկար կպարզաբանեք սիրելիի հետ, թե ով է մեղավոր այս կամ այն անհարթություններում, որոնք առկա են ձեր միջեւ: ԱՌՅՈՒԾՆԵՐ Այսօր ձեր ներքին զգացողությունը կլինի շատ ավելի ուժեղ, քան երբեւէ եղել է: Անպայման օգտվեք այդ հանգամանքից: ԿՈՒՅՍԵՐ Կարծես թե ինչ-որ մեկը կուրորեն սիրահարված է ձեզ: Ձեր շուրջը նայեք եւ, ամնայն հավանականությամբ, հենց այսօր դուք կնկատեք նրան: ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր դուք չեք ցանկանա սիրելիի հետ համատեղ ապագայի մասին ծրագրեր կազմել: Ձեզ բավարարում է այն, ինչ այս պահին ձեզ հետ կատարվում է: ԿԱՐԻճՆԵՐ Այսօր ձեր սիրելիի համար ձեր պահվածքն անհասկանալի կլինի, սակայն նա չի ցանկանա պարզել դրա պատճառները, այլ պարզապես հետեւություններ կանի իր համար: ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Մի ամաչեք այսօր սիրելիին ուշադրության նշաններ ցույց տալուց: Ժպտացեք, հետաքրքրվեք նրա գործերով, համբուրեք կամ գրկեք նրան: ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ Այսօր արժե սիրելիին անկեղծորեն պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է կամ ուրախացնում: Ցանկացած կեղծիք նա կզգա միանգամից: ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր սիրելին կցանկանա ձեր առաջ պարծենալ իր ձեռքբերումներով: Անգամ եթե դուք նրա արածներում ոչ մի նշանակալի բան չեք տեսնում, փորձեք, այնուամենայնիվ, հիացմունք ձեւացնել: ՁԿՆԵՐ Այսօր մեծ է հավանականությունը, որ կսիրահարվեք ձեզանից տարիքով մեծ անձնավորության: Հնարավոր է, որ այդ սիրահարվածությունն արագ անցնի կամ էլ ավելի խորը արմատներ գցի: Ամեն դեպքում, արժե փորձել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.