«Փաստ». Գեղարքունիքի մարզպետի եղբայրը ինն անշարժ գույք ունի, որից 8–ը՝ հողամաս

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նաիրի Սաղաթելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Նա հայտարարագրել է ինն անուն անշարժ գույք, որից ութը հողամաս է, իսկ մեկն էլ՝ արտադրական նշանակության շինություն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «TOYOTA COROLLA 1.8» մակնիշի ավտոմեքենա: Ունի նաև բաժնեմաս՝ 16 հազար 670 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 12 միլիոն դրամ, 34 հազար ամերիկյան դոլար ու 21 հազար եվրո: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 645 հազար դրամ: Նշենք, որ Նաիրի Սաղաթելյանը ԱԺ նախկին պատգամավոր, հունիսի 1– ին Գեղարքունիքի մարզպետ նշանակված Իշխան Սաղաթելյանի եղբայրն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.