«Ժամանակ». Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդա­րանական արտահերթ ընտրու­թյունները կազմակերպել սեպ­տեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին՝ այն հաշվարկով, որ մինչև խորհրդարանի պաշտոնա­կան արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանն ընդու­նի այն: Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռ­նելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որևէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածու առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժո­ղովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները: Նման շտապողականությունը պայմա­նավորված է գիտակցությամբ, որ հեղափոխական էյֆորիան անց­նում է»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.