Լոպետեգի. Այսօր կյանքիս ամենաերջանիկ օրն է

Մադրիդի «Ռեալն» այսօր ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին. «Երեկ, երբ հեռացվեցի Իսպանիայի հավաքականից, երևի թե կյանքիս ամենավատ օրն էր` մայրիկիս մահվանից հետո: Իսկ այսօր կյանքիս ամենաերջանիկ օրն է: Հիշում եմ, երբ այստեղ եկա 18 տարեկանում` եղբորս հետ: Ինձ հաջողվել է խաղալ «Կաստիլյաում» ու ակումբի հիմնական թիմում: Այստեղ հասկացել եմ, թե ինչ է նվիրվածությունը»,- ասել է մարզիչը շնորհանդեսի ժամանակ: Հիշեցնենք, որ Լոպետեգին մադրիդյան ակումբում փոխարինել է Զինեդին Զիդանին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.