Պուտին-Փաշինյան երկխոսության տողատակը. ի՞նչ պոտենցիալ ունեն հայ-ռուսական հարաբերությունները

Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումից ուղիղ մեկ ամիս անց Մոսկվայում կայացել է երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումը, որն, ըստ էության, շատ իմաստներով պետք է համարել առաջինի տրամաբանական շարունակությունը. դատելով ամենայնից՝ այն, ինչպես և նախորդն,  առավելապես ճանաչողական բնույթ է կրել, ինչը, թերևս, պետք է միանգամայն բնական համարել՝ պայմանավորված միանգամայն օբյեկտիվ իրողություններով: Որոշ վերլուծաբաններ, սակայն, ուշադրություն են դարձրել Փաշինյանի՝ Պուտինին ուղղված մի քանի կարևոր ակնարկներին, որոնք, ըստ էութան, կարող են բացահայտել որոշ հետարքրական տարրեր: «Ես հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի և սուվերենության հանդեպ հարգանքի հիման վրա»,-Մոսկվայում Պուտինին ուղղված իր խոսքում մասնավորաբար նշել էր Փաշինյանը: Պուտինն էլ հայտարաել է, թե հաշվի առնելով երկու կողմերի հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով համագործակցության մեծ ծավալը՝ կարծում է՝ հանդիպումները պահանջված են՝ շեշտելով այն փաստը, որ ՌԴ-ն վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ, հանդիսանում թիվ մեկ գործընկերը՝ շեշտելով հատկապես Հայաստանից ՌԴ արտահանվող բանջարաբոստանային կուլտուրաների ծավալի մեծացումը: Փաշինյանի հետ հանդիպումից առաջ էլ Պուտինը հանդիպել էր Ալիևի հետ, ում օգոստոսի 30-ին հրավիրել է Ռուսաստան: Սա, ի դեպ, ի տարբերություն Փաշինյանի, ով դեռևս նման հրավերի չի արժանացել՝ միգուցե նաև օբեկտիվ իրողություններով պայմանավորված: Ընդհանապես պետք է նկատել, որ պայմանավորված Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն այժմ թևակոխել են բավական  հետաքրքրական մի փուլ. մի կողմից դրանցում նկատվում է տրանսֆորմացման հսկայական պոտենցիալ, մյուս կողմից էլ՝ դեռևս այնքան էլ հասկանալի չէ, թե այդ տրանսֆորմացիան որ ուղղությունով կարող է ընթանալ, և կամ դրա արդյունքում արդյոք խորքային փոփոխություն կլինի՞ այդ հարաբերություներում, թե՞ այն կունենա առավելապես մակերեսային բնույթ՝ խորքում պահպանելով իր իսկական էությունը: Իրականում այս հարցի պատասխանն ուղղակիորեն կախված է աշխարհաքաղաքական գործընթացների բնույթից, որոնք այժմ ընթանում են «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող տարածաշրջանում:  Տեսանելի ապագայում Ռուսաստանը ստիպված է լինելու բախվել մարտահրավերների ոչ միայն Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, այլև Անդրկովկասում: Մոսկվայի համար լրջագույն մարտահրավեր պետք է համարել նաև Իրանի շուրջ տեղի ունեցող որոշակի բացասական պրոցեսները, որոնց հեռահար թիրախում ոչ միայն Իրանն ու Չինաստանն են, այլև հենց Մոսկվան: Բացի այս ամենը գրեթե բացառիկ ջերմություն է նկատվում ԱՄՆ-Բաքու հարաբերություններում. օրինակ՝ բանից պարզվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը իր՝ թվով 4-րդ շնորհավորական ուղերձն է արդեն հղում Ալիևին. այս անգամ առիթը Ռամադանն է հանդիսացել: Ճիշտ է՝ այս տոնը համամահմեդական տոնախմբություն է, սակայն այստեղ ուշագրավն այն է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ արևմտյան ազդեցիկ շրջանակների քննադատության թիրախում հայտնված Բաքվին այսօր Թրամփն՝ ինքը ոչ մի առիթ բաց չի թողնում հաճոյանալու, ինչը, թերևս, խիստ անհանգստացնող հանգամանք  է դիտարկվում ոչ միայն  Երևանում, այլև Կրեմլում, ուր չեն կարող չզգալ  աշխարհաքաղաքական առումով իրենից մեծ կարևորություն ներկայացնող Ադրբեջանի համար սրվող պայքարի շունչը, որ լրջագույն մարտահրավերների առաջ կարող է կանգնեցնել համայն Ռուսաստանը: Իսկ այս ամենը նշանակում է, որ Հայաստանի նշանակությունը Մոսկվայի համար ժամանակի հետ միայն մեծանալու է՝ նախևառաջ ռազմաքաղաքական տեսանկյունից, ու առավելագույնը, որ Մոսկվայում  կարող են սպասել Ադրբեջանից, քիչ թե շատ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարելն է լինելու: Ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ Կրեմլի համար այլևս սպառված է հայկական ռեսուրսն այն իմաստով, որ անհնար է լինելու ի հաշիվ հայկական կողմի շահերի հարաբերություններ կառուցել Ալիևի հետ: Փաշինյանի խոսքում հայ-ռուսական բարեկակության կառուցման հարցում երկրների սուվերենության գործոնի կարևորումը մեկ ուղերձ ունի իր խորքում. Փաշինյանը, որ ներկայանում է հայաստանցիների անունից՝ ունենալով ՀՀ քաղաքացիների  ու նույնիսկ Սփյուռքի լիարժեք աջակցությունը, ցանկանում է Պուտինին հասկացնել, որ ապրիլյան դեպքերի կրկնություն Հայաստանի նոր ղեկավարությունն ուղղակի թույլ չի տա: Այո՛, Հայաստանը պատրաստ է անել ամեն ինչ թե՛ ԵԱՏՄ ամրապնդման ու թե՛ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական հարաբերությունների խորացման համար, բայց միայն այն դեպքում, եթե Մոսկվան էլ իր հերթին դադարի Հայաստանին դիտարկել՝ մանրադրամ: Անկասկած է, որ ժողովրդավարական փոփոխությունները, որոնք մեկնարկել են Հայաստանում, ունեն նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ ու արտաքին հասցեատեր, որի դերում հանդես  է գալիս ոչ այնքան Արևմուտքը, որքան՝ Ռուսստանը: Մյուս կողմից, սակայն Պուտինի՝ Փաշինյանին ուղղված խոսքից հստակ է դառնում, որ չնայած Մոսկվան ևս կարևորում է ՀՀ հետ իր ռազմավարական հարաբերություններն ու պատրաստակամ է հետայսու ևս  խորացնել դրանք, սակայն  այդ հարցում նոր գործիքակազմերի կիրառում պետք չէ ակնկալել. Պուտինի՝ Հայաստանից ՌԴ արտահանվող բանջարեղենի մասին հայտարարությունն ու այդ հանգամանքը որպես ՌԴ-ՀՀ հարաբերությունների կոնկրետ ցուցիչ հռչակելը խոսում է այն մասին, որ Կրեմլում նպատակ չունեն «կաշվից դուրս գալ» ու հավելյալ «խթանիչներով» շահել Փաշինյանի սիրտը՝ շատ լավ հասկանալով Հայաստանի կախվածության  աստիճանը Ռուսաստանից՝ բոլոր առումներով, այդ թվում և տնտեսական:  Ասել կուզի՝ Ռուսաստանից Հայաստան հոսող միլիարադավոր ներդրումների այդպես էլ ականատես չենք դառնալու ու ստիպված ենք լինելու  բավարարվել ռուսական «բազարներում» ասենք ծիրանի մեծ խմբաքանակ վաճառելու հնարավորություն ունենալով: Իսկ այս ամենն էլ իր հերթին նշանակում է, որ կան բոլոր հիմքերը կարծելու, որ նոր իշխանոթյունների օրոք հայ-ռուսական հարաբերություններն էական փոփոխություն  չեն կրելու: Ռուսատանը շարունակելու է Հայասռտանը դիտարկել որպես բացառապես  սեփական ռամաքաղաքական հենարան Անդրկովկասում՝ դրանում տնտեսական բաղադրիչի չնչին տոկոսայնությամբ, իսկ Հայաստանն էլ շարունակելու է կռիվ տալ սեփական սուվերենությունը պահպանելու, աշխարհաքաղաքական խաղերին կուլ չգնալու համար, ինչն, ելնելով տարածաշրջանում ստեղծված բարդագույն իրավիճակից, կարելի է և ձեռբերում համարել. Ռուսատսանը կշարունակի մնալ Հայաստանի անվտանգության համար մեկ գարանտն աշխարհում: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.