Նիկոլ Փաշինյանն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի (լուսանկարներ, տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Մոսկվայում գտնվող հայկական եկեղեցի։ Վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: Եկեղեցու ղողանջների ներքո հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ վարչապետին և նրա տիկնոջը ուղեկցեցին եկեղեցի: Նիկոլ Փաշինյանը եղավ նաև Մոսկվայի հայկական Գր. Նարեկացու անվան վարժարանում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է՝ «Լուժնիկի» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և մեկնարկային՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին մասնակցելու համար: Այցի շրջանակներում նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվայի Հաղթանակի թանգարանում Հայաստանի վարչապետը կմասնակցի նաև Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը և հենց այստեղ էլ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
  http://www.tert.am/files/001/1/1/3/18/35238216_1748058635301551_8068676264078082048_n.jpg?1528964904429 alt="" width="600" height="450" /> http://www.tert.am/files/001/1/1/3/18/35376906_1748058731968208_3120583728145891328_n.jpg?1528964917111 alt="" width="600" height="450" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.