64-ամյա տղամարդուն սպանել են՝ օղու շշի մեջ դեղահաբեր լցնելով

Հունիսի 12-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1982 թ. ծնված Արթուր Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տանը մահացել է քեռին՝ 1954 թ. ծնված Ռուդիկ Ավետիսյանը. հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հունիսի 13-ին, ժամը 23.15-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Արուսյակ Շ.-ն և հաղորդում տվել, որ ինքը հունիսի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ռ.Ավետիսյանի տանը, սպանելու նպատակով, օղու շշի մեջ լցրել է «Ազալեպտին», «Տրիֆտազին», «Ցիկլադոլ» և «Հոլեպիրիդոլ» տեսակի դեղահաբեր, ապա տնից վերցնելով բջջային հեռախոս՝ լիցքավորման սարքով, և գրպանի ծալովի դանակ, հեռացել է: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.