ԱՄՆ-ում օդ է բարձրացվել Գինեսի ռեկորդների գրքում գրանցված խոշորագույն թղթե ինքնաթիռն աշխարհում (տեսանյութ)

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի թանգարանի աշխատակիցներն օդ են բարձրացրել մոտ 19.5 մետր երկարությամբ թղթե ինքնաթիռը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Telegram Video ալիքում: Ինչպես նշում է UPI-ն, ինքնաթիռի ցուցադրությանը ներկա են եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվել է Ֆիչբուրգի օդանավակայանում: Ընդ որում՝ ինքնաթիռը բարձրացվել է վերամբարձ կռունկի միջոցով, քանի որ այն կշռում է մոտ 680 կգ: Նախագծի ղեկավար, արվեստագետ Ջերի Բեքն ասել է, որ իրեն ու իր թիմին «դուր է գալիս անել այն, ինչ աշխարհում ոչ ոք դեռ չի արել»: «Նախագիծը պատրաստելու համար 4 տարի է պահանջվել, և աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 4.500 մարդ: Սա տարբեր տարիքի մարդկանց (2-ից մինչև 92 տարեկան) նկարների գեղեցիկ մոնտաժ է»,- պատմել է Բեքը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.