Անվտանգության խորհրդի և ԱԱԾ ղեկավարները քննարկել են սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերին առնչվող հարցեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։ Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.