Միացյալ Թագավորության ազգային տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանի կեցավայր

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը մեծապես կարևորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը և վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու և ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։ http://www.tert.am/files/0906/32243_b.jpg?1528961475592 alt="" width="600" height="400" /> http://www.tert.am/files/0906/32242_b.jpg?1528961501602 alt="" width="600" height="466" /> http://www.tert.am/files/0906/32234_b.jpg?1528961488578 alt="" width="600" height="439" /> http://www.tert.am/files/0906/32235_b.jpg?1528961515097 alt="" width="600" height="400" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.