Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, նոր փոխոստիկանապետ է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անուբաղ Համբարյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Վարդան Մովսիսյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.