ԶԼՄ-ները բացահայտել են հաջորդ սերնդի iPhone-ի դիզայներական առանձնահատկություններից մեկը

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է փոխել նոր սերնդի սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման և տվյալների փոխանակման համար նախատեսված միակցիչը: Այս մասին հաղորդում է DigiTimes պորտալը՝ հղում անելով սարքավորումների մատակարարներին: Պորտալի աղբյուրի տվյալներով՝ արտադրողները նախատեսում են iPhone-ի հաջորդ մոդելը համալրել USB-C միակցիչով ներկայիս Lightning-ի փոխարեն: Սմարթֆոնը թողարկվելու է 2019 թվականին: Ընկերությունն արդեն փորձարկել է USB-C միակցիչը MacBook համակագիչներում, ինչը բացասական ազդեցություն է գործել ընկերության վաճառքի ծավալների վրա, ինչպես նշում է աղբյուրը: Այնուամենայնիվ, ամերիկյան տեխնոլագիական հսկայի նորագույն արտադրանքների համալրումը USB-C միակցիչով կարագացնի լիցքավորող սարքերի միավորման գործընթացը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.