«Ժողովուրդ». «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ անել՝ բռնություն գործադրելով ՔԿՀ-ի աշխատակիցների վրա

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ իրականացնել ՔԿՀ-ում՝ բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում դատապարտյալների քանակի հաշվառում իրականացնելու ժամանակ վիճաբանել է հիմնարկի հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Թաթուլ Հակոբյանի և նույն խմբի գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի հետ խցի դիտանցքը ներսի կողմից չփակելու և լույսը չանջատելու վերաբերյալ: Խոսակցությունն այն աստիճան է թեժացել, որ դատապարտյալը բռնություն է գործադրել Թաթուլ Հակոբյանի, Հրաչյա Նիկողոսյանի նկատմամբ՝ նրանց հասցնելով մարմնական վնասվածքներ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.