Թրամփին որոշել են առաջադրել Նոբելյան մրցանակի

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մասին համաձայնագրի ձեռքբերման աշխատանքների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հավակնել Խաղաղության նոբելյան մրցանակի: Նման հայտարարությամբ են հանդես եկել Նորվեգիայի իշխող Առաջընթացի կուսակցության անդամներ Քրիստիան Տիբրինգ-Գյեդեն և Պեր-Վիլի Ամունդսենը, հայտնում է rosbalt.ru-ն: Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության ներկայացուցիչներն ընդգծում են, որ Նոբելյան մրցանակի շնորհումն «աջակցություն կլինի նոր, փխրուն գործընթացի շրջանակում»: Նրանք վստահ են, որ հենց Թրամփն է նպաստել ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում առաջընթացին, իսկ Կորեական թերակղզում խաղաղության հաստատման առաջին արդյունքները ձեռք են բերվել Սինգապուրում հունիսի 12-ին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի արդյունքներով: Նշվում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ իրեն արժանի չի համարում Խաղաղության նոբելյան մրցանակի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.