«Ժողովուրդ». «Հրազդան ցեմենտի գործարան» ըն­կերությունը վաճառվել է

«Ըստ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այն գնվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ընկերության կողմից: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությու­նը ստեղծվել է անցած տարվա դեկտեմ­բերի 19-ին, իսկ հիմնադիրն է «Ջի էմ Հոլդինգ» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ջի էմ հոլդինգ» ընկերության տնօրենը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախա­գահ Արսեն Միքայելյանն է: Իսկ ինչպես հայտնի է՝ այս բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը՝ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս գործարքից հետո գործարանում ներդրումներ են իրականաց­վել, և այն հիմա աշխատում է»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.