«Հրապարակ». Մանե Թանդիլյանի հրաժարականն այլ պատճառներ էլ է ունեցել. նա տարաձայնու­թյուններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Շատ պարզունակ կլիներ Մանե Թանդիլյանի հրաժա­րականը բացատրել կուտակային համակարգի նկատմամբ վերաբերմունքով: Մանավանդ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում իր նշանակման առաջին իսկ օրերից նա շատ զգուշավոր էր արտահայտվում այս համակարգի մասին: Մասնավորապես՝ մայիսի 21-ին նա իր էջում գրառում է արել, որտեղ բոլորովին էլ արմատական մոտեցում չի դրսևորել և, այսպես ասած, տեղ է թողել «նա­հանջի համար»: ...Մեր աղբյուրները հաղորդում են, որ Թանդիլյանն այլ տարաձայնու­թյուններ էլ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ համոզվել է, որ հետագա պաշտոնավարման դեպքում այդ տարաձայնությունները խորանալու են, ուստի որոշել է հրաժարական տալ: Եվ քանի որ վստահ է եղել, որ իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հա­յաստանը», կուսակցության նախա­գահը՝ էդմոն Մարուքյանը, իր ընկեր­ները դեմ են լինելու և փորձելու են համոզել հրաժարվել այդ մտքից, անմիջապես գրել է ֆեյսբուքում և հայտարարել հրաժարականի և կուսակցությանն անդամությունը սառեցնելու մասին: Ուշագրավ է, որ հեղափոխու­թյամբ ոգևորված մարդիկ, փո­խանակ մեղադրեին Մանե Թանդիլյանին՝ թիմին «դավաճանելու», կես ճանապարհից հետ դառնալու մեջ, երեկ դիֆերամբներ էին ձոնում նրա հասցեին, անվանում խիզախ ու սկզբունքային մարդ, օրինակելի կերպար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.