Գերմանիայի արտգործնախարարը Եվրոպային կոչ է արել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նորովի կառուցել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը կոչ է արել ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունները հավասարակշռության բերել: Հաշվի առնելով Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, որի ընթացքում Ատլանտիկան ավելի ընդլայնվել է, Միացյալ Նահանգների հետ համագործակցության ժամանակ պետք է կենտրոնանալ այն ոլորտներում, որտեղ «երկու կողմերի շահերն ու արժեքները հավասարակշռված են»: Այս մասին հունիսի 13-ին Բեռլինում՝ Եվրոպայի ապագայի վերաբերյալ համաժողովում ելույթ ունենալով, ասել է Մասը, հաղորդում է DW- ն: Ինչպես նշել է քաղաքական գործիչը, եվրոպացիների համար առաջին փորձությունն այն էր, որ ԱՄՆ-ն որոշեց միակողմանիորեն դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից: Մասը կոչ է արել ԵՄ-ին պաշտպանել այդ համաձայնությունը` Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինությունների մրցավազքը կանխելու համար, որը կործանարար հետեւանքներ կունենա Եվրոպայի համար: Բացի այդ, նախարարը նախազգուշացրել է այն ակնկալիքներից, որ Թրամփի նախագահության ավարտից հետո տրանսատլանտյան հարաբերությունները կրկին նույնը կլինեն, ինչ նախկինում: «Արդեն հիմա ցնցումներն այնքան զգալի են, որ Թրամփի գնալուց հետո դրանց հետեւանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն», - ասել է Մասը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.