Հայտնի է դարձել անիմացիոն ֆիլմերի պատմության մեջ լավագույն մուլտֆիլմը

Անիմացիոն ֆիլմերը բոլոր ժամանակներում եղել են ամենից շատ հանդիսական ունեցող ֆիլմերի շարքում: Թեև դրանք հիմնականում նախատեսված են երեխաների համար` մուլտֆիլմեր հավասարապես դիտում են ինչպես փոքրիկներն, այնպես էլ մեծահասակները: Այս մասին գրում է USA Today-ը՝ ներկայացնելով բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերի ցանկը, որը գլխավորել է «Լուսատտիկների գերեզմանը» լիամետրաժ ֆիլմը: Ճապոնացի ռեժիսոր, մուլտիպլիկատոր Իսաո Տակահատայի ժապավենը, որը հիմնված է Ակիյուկի Նոսակիի համանուն վեպի վրա, թողարկվել է 1988-ին: Այն ներկայացնում է երկու երեխայի՝ քույր ու եղբոր պատմությունը, որոնց ծնողները մահացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Վարկանշային ցանկի երկրորդ տեղում հայտնվել է 2015-ին Pixar ստուդիայի նկարահանած «Գլուխկոտրուկ» (Inside Out) 3D-ֆիլմը: Առաջատար եռյակը եզրափակում է նույն ստուդիայի «Խաղալիքների պատմությունը. մեծ փախուստ» ժապավենը, որի պրեմիերան կայացել է 2010 թվականին: Լավագույն մուլտֆիլմերի առաջատար տասնյակում ընդգրկվել են «Ուրվականներից քշվածները», «Կոկոյի գաղտնիքը», «Վալլ-Ի», «Քո անունը», «Փեդինգթոնի արկածները 2», «Իմ հարևան Տոտորոն» և «Ծովի երգը» ժապավենները: Ցանկը կազմելիս մասնագետները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Rotten Tomatoes և IMDb հանրահայտ կայքերի այցելուների գնահատականները, ինչպես նաև Rotten Tomatoes-ի քննադատների կարծիքները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.